Պատիժ և խրախուսանք

Պատիժն ու խրախուսանքը տարբեր ձևերով են ազդում մարդու վրա բայց կարող են նույն իրավիճակներում կիրառվել։ Երկուսն էլ կարող են ուզած ազդեցությունն ունենալ մեկի վրա, բայց կախված է պայմաններից։ Վատ արարքի համար պատժում են։ Սակայն պատիժը միշտ չի լուծում խնդիրը։ Խրախուսանքը իմ կարծիքով ավելի արդյունավետ է բոլորի համար։ Դրական արարքների համար եթե մարդուն խրախուսես, նա կսկսի հասկանալ այն, ինչ ճիշտ է և այն, ինչ պետք է անի, որպեսզի քեզնից կրկին ստանա դրական արձագանք։ Այսինքն նա կուզենա նորից անել ճիշտը։ Պատիժն էլ կարող է հավասար չափով ազդել, սակայն կարծում եմ, որ, եթե հնարավոր է, պետք է շեշտը դրվի խրախուսանքի վրա։ Այդպես եմ մտածում, որովհետև պատիժը կարող է նաև շփոթեցնել քեզ։ Եթե կիրառվում է պատիժը, ուրեմն նաև պետք է տալ խրախուսանքը, քանի որ առանձ ճշտի նա չի իմանա ինչ անել։

Պատիժը քեզ ստիպում է ուշադրություն դարձնել քո արարքներին ու մտածել դրանց հետևանքների մասին։ Սակայն լավ արձագանք ստանալուց դու իմանում ես, թե ինչն ես ճիշտ արել և քո հիշողության մեջ մնում են լավ զգացմուքները։ Իսկ բռնություն չկիրառելով ծնողը երեխային ցույց է տալիս, որ նա կարող է իրավիճակի խնդիրները լուծել խոսքերով, կանոններով, ոչ թե ֆիզիկական ուժով։ Նա ցույց է տալիս, որ մտածելով ու հասկանալով կարող ես լուծումների հասնել և ավելի լավ օրինակ է ծառայում երեխային։ 

Գործնական քերականություն (11/11/2019)

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։

Վահագն Դավթյան

եզակի – սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, աղբյուր, առու, բուրմունք, թև, զեփյուռ, կակաչ, հով, ծաղիկ, ժայռ, քար

հոգնակի – դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր

Այդ առավոտ օդը պարզ էր և սարը քաղաքից երևում էր։

Նրանք գնացին աղբյուրից ջուր վերցնելու։

Մի քանի ժամ տևեց մինչև խումբը հասավ կատարին։

Դարերի ընթացքում այնտեղի մարդիկ մոռացել էին պատմությունը։

Նրանք որոշեցին քայլել մինչև լեռան լանջերը։

Ժայռերին հասնելը շատ դժվար էր, եթե ոչ անհնար։

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։

1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
4. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

 

Պատմության տնային աշխատանք (11/12/2019)

1. Ներկայացրե՛ք Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները և դրանց նշանակությունը Աթենքի համար։

Սոլոնը առաջինն էր, ով Ք․ ա․ 594թ․ լուրջ քայլ ձեռնարկեց պետության գոյությանը սպառնացող վտանգին ոչնչացնելու համար։ Սկզբում նա վերացրեց պարտային ստրկությունը։ Դրանից հետո արգելվեց աթենացիներին ստրկության վաճառել։ Օրինականացվեց աթենական քաղաքացիների անձնական ազատությունը։ Սոլոնը նաև աթենական քաղաքացիություն տվեց օտար պոլիսներից եկածներին, ովքեր Ատտիկայում մշտապես էին բնակվում։ Նա մտցրեց գույքային ցենզ, որը բնակչությանը բաժանում էր 4 գույքային խմբերի։ Ստեղծեց 400-ի խորհուրդը և ատենակալների դատարան։

Կլիսթենեսը Ք․ա․ 508թ․ կատարեց իր բարեփոխումները։ Նրա կարևորագույն բարեփոխումներից էր գործադիր իշխանության մարմիններում ընտրության կարգի վերափոխումը։ Դա թույլ տվեց բոլոր քաղաքացիների մասնակցությունը ապահովել պետական կառավարման մեջ։ Ատտիկան բաժանեց երեք վարչական շրջանների՝ Աթենքը, ծովեզերքը և ներքին շրջանները։ Կլիսթենեսը բարելավեց օրենսդիր մարմինների գործունեությունը և ստեղծեց 10 ստրատեգոսների խորհուրդը։ Մտցրեց օստրակիզմը, ըստ որի ամեն տարվա սկզբին էկլեսիան որոշում էր վտարել պետությանը վնաս հասցնող քաղաքացիներին։

Պերիկլեսի բարեփոխումների ընդհանուր նպատակն էր պետության կառավարման համակարգի կատարելագործումը։ Նրա օրոք պետական կառավարման տարբեր օղակներում հաճախ էր տեղի ունենում ստորին խավերի ներկայացուցիչների ընտրությունը։ Քվեարկության փոխարեն նա մարդկանց սովորաբար նշանակում էր վիճակահանությամբ, հովանավորությունից խուսափելու համար։ Նա պաշոնի դիմաց մտցրեց վարձատրություն և ընդարձակեց լիթուրգիայի երևույթը։ Պերիկլեսի օրոք էկլեսիան վերածվեց պետության իրական ղեկավար մարմնի, մտցվեց նոր բողոքարկման համակարգը և նաև ավարտվեց <<Երկար պարիսպների>> կառուցումը։

“Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն” նախագիծ

1. Ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել։

Մխիթարյան միաբանության զինանիշը տարբեր բաներ է խորհրդանշում։ Նման է վահանի, որի մեջտեղում խաչ կա։ Խաչի ծայրերին կան Ո․ Կ․ Վ․ Ա․ տառերը։ Այս տառերը հետևյալ նախադասության բառերի սկզբնատառերն են․ Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան։ Խաչի չորս անկյուններում կան չորս տարբեր առարկաներ՝ կրակ, զանգ, վարդապետի գավազան ու բաց գիրք։ Սրանք վանականի հոգևոր ճամփորդության խորհրդանիշներ են և բնորոշ են առաքյալի կյանքին։

Կ․ Պոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը 1701թ․ սեպտեմբերի 8-ին։ 1901թ․ Մխիթարյան միաբանության 200 ամյակի պատվին թողարկվեց հուշամեդալ։

2. Կարդացեք Աշոտ Բլեյանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր․ <<ինչպես սկսվեց ամեն ինչ>> հարցազրույցը․ ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք։

Հարցազրույցի մի հատվածում պատմում էր, թե ինչպես կայացվեց կրթահամալիրի անվան որոշումը։ Այդ ժամանակ Բանգլադեշը բավականին առանձնացված էր Երևանից և կրթահամալիրը մի տեսակ նման էր միաբանությանը, որը կղզու վրա էր։ Կրթահամալիրի կրթական միջավայրը նման էր միաբանության գաղափարին։ Այսպես կրթահամալիրը կոչվեց Մխիթար Սեբաստացու անունով։ Հենց սկզբից ուսման մեջ օգտագործել են համակարգիչներ։ Տարբեր դպրոցները մեկ-մեկ միացել են և ի վերջո ստացվել է այսօրվա միջավայրը։

3. Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո․ Կ․ Վ․ Ա․։ Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը։

Տառերը Մխիթարյան Միաբանության զինանշանի տառերն են, որոնք <<Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան>> նախասասության բառերի սկզբնատառերն են։ Խաչի վրայի չորս առարկաներն են կրակ, զանգ, վարդապետի գավազան ու բաց գիրք։ Խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը։

4. Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

Կրթահամալիրն առանձնանում է իր ազատությամբ։ Կրթահամալիրում մեծ արժեք ունի այդ ազատությունը, որը շատ կարևոր է։ Կարծում եմ, որ ազատությունն է կրթահամալիրի խորհրդանիշը և դրանով է տարբերվում ուրիշ դպրոցներից։ Ազատությունը մարդկանց յուրահատկություններն են, սեփական մտքերի արտահայտելու հնարավորությունը, ինքնուրույն ստեղծագործելը և երևակայելն է։ Այսինքն, այն տարբեր իմաստներ ունի տարբեր մարդկանց համար և թույլ է տալիս բոլորին այն օգտագործել այնպես, ինչպես նրանք ցանկանում են։ Իմ կարծիքով սա շատ բնական է, որովհետև մարդիկ ի ծնե տարբեր են։ Բոլորին իրար նման դարձնելը ջանք է պահանջում, որովհետև դա անելու համար պետք է միայն նայես նրանց ընդհանրություններին։ Տարբերություններ կան, որոնց նայելով կարող ես իմանալ ինչպիսի միջավայր է և ինչպիսի մարդկանցից է բաղկացած։

Օրինակ՝ ավելի փակ միջավայրում ընդհանուր կանոններն ու օրենքներն են կառավարում, իսկ ազատ շրջապատում մարդկանց նոր գաղափարներն են առաջ տանում զարգացումը։ Աշակերտներն են փոփոխում ու ձևավորում կրթահամալիրն իրենց ուզածի պես։ Կարծում եմ, որ կրթահամալիրի նպատակն է միշտ եղել ստեղծել ու պահպանել այսպիսի ուսումնական ու ստեղծական միջավայրը։ Կրթահամալիրի խորհրդանիշը իր ազատությունն է։

Հասարակագիտության տնային աշխատանք (11/8/2019)

1. Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։

Բոլորի համար սեփական երջանկությունն ուրիշ է և չես կարող ասել, որ այն ինչ քեզ է երջանկացնում ուրախություն է բերում նաև մյուսներին։ Այդ պատճառով մարդիկ երբեմն դժվարանում են այս հարցին պատասխանել, կամ չեն կարողանում հասնել իրենց երջանկությանը, որովհետև այն շատ անձնական է։ Միայն դու կարող ես իսկապես իմանալ ինչ է քեզ համար երջանկությունը։ Այսինքն երջանկությունը ամեն մեկի համար ուրիշ է, բայց կարծում եմ, որ կարող ես նաև շատ ընդհանուր պատկերացնել այս գաղափարը։ Իմ կարծիքով մարդը երջանիկ է երբ նա ունի իր ազատությունը։ Ազատության մեջ են մտնում իր իրավունքները։ Ազատություն անելու այն ինչ ուզում է և այն ինչ պետք է, որ հասկանա իրեն ինչն է կյանքում բերում երջանկություն։ 

Mitos griegos

El primero de nuestros mitos griegos cortos es el mito de Perséfone, hija de Zeus y Deméter. Cuenta la historia que Hades la raptó cuando estaba en el campo recogiendo flores con otras diosas y se la llevó fugazmente al Inframundo. Al notar su ausencia, su madre, Deméter, diosa protectora de la naturaleza, la buscó infructuosamente mientras el mundo se paralizaba.

Zeus finalmente decidió intervenir y obligó a Hades a devolver a Perséfone. Hermes fue enviado a rescatarla y Hades la dejó ir con la condición de que no comiera nada durante el trayecto. Sin embargo, el propio dios del Inframundo la engañó y la chica comió 4 granos de granada. Como castigo, Perséfone debía volver cada año, durante cuatro meses, al reino de Hades.

Esos meses correspondían al invierno, época en la que la tierra se convertía en un erial estéril. Cuando Perséfone y Deméter volvieron a estar juntas, la tierra florecía, especialmente durante la primavera que era el momento del reencuentro.

Թարգմանություն

Պերսեֆոնի առասպելը

Մեր կարճ հունական առասպելներից առաջինը Պերսեֆոնի առասպելն է՝ Զևսի և Դեմետրիայի դուստրը։ Պատմվածքի մեջ ասվում է, որ Արեսը նրան առևանգեց, երբ գտնվում էր դաշտում ու ծաղիկներ էր հավաքում մյուս աստվածուհիների հետ և կարճ ժամանակով տարավ ստորերկրյա աշխարհ։ Նրա մայր Դեմետրիան՝ բնությունը պաշտպանող աստվածուհին, նկատելով նրա բացակայությունը՝ ապարդյուն փնտրում էր նրան՝ մինչ աշխարհը կանգնած էր։

Վերջապես Զևսը որոշեց միջամտել և ստիպեց Արեսին վերադարձնել Պերսեֆոնին։ Հերմեսն ուղարկվեց նրան փրկելու, և Արեսը նրան բաց թողեց այն պայմանով, որ ճանապարհին ոչ մի բան չուտի։ Սակայն ստորերկրյա աստվածը նրան խաբեց ,և աղջիկը կերավ նռան 4 հատիկ։ Որպես պատիժ, Պերսեֆոնը պետք է ամեն տարի չորս ամսով վերադառնար Արեսի թագավորություն։

Այդ ամիսները համընկան ձմռան ամիսների հետ, երբ երկիրը դառնում էր դատարկ ու կյանք չկար։ Երբ Պերսեֆոնն ու Արեսը կրկին միասին էին լինում, երկիրը ծաղկում էր, հատկապես գարնանը, որը նրանց վերամիավորման պահն էր։

El mito de Antígona Dentro de los mitos griegos cortos podemos encontrar el mito de Antígona, hija de Edipo. Tras la muerte de su padre, la tragedia no abandonó a la familia: el hermano de Edipo fue hecho rey de Tebas y ante este suceso uno de los hijos de Edipo se rebeló, y otro murió en combate. Uno de ellos fue dado en santa sepultura, según cuenta el mito griego, mientras que el otro, al ser asesinado por atentar contra la ley, no. Esto llevó a Antígona a rebelarse también, pero no por el poder ni la gloria, sino simplemente para pedir que el cuerpo de su hermano fuera enterrado adecuadamente.

Este es otro de esos mitos griegos cortos que termina en tragedia, pues si bien el rey, tío de Antígona, termina cambiando de opinión en la disputa, este lo hace cuando ya es demasiado tarde. Antígona, no obstante, no ha pasado a la historia por su desgracia, sino como un ejemplo de que debe ser la moral, y no la ley, la que prima cuando la ley va en detrimento de la moral. Las discusiones y reflexiones que ha provocado el mito de Antígona siguen vigentes en la actualidad.

Թարգմանություն

Անտիգոնայի առասպելը

Կարճ հունական առասպելներում մենք կարող ենք գտնել Եդիպոսի դուստր Անտիգոնայի առասպելը: Հոր մահից հետո ողբերգությունը չլքեց ընտանիքը։ Եդիպոսի եղբայրը թագավոր դարձավ Թեբասում, և այս իրադարձությունից առաջ Եդիպոսի որդիներից մեկը ապստամբեց, իսկ մյուսը մահացավ մարտական պայմաններում: Ըստ հունական առասպելի՝ նրանցից մեկը թաղվում է սրբերի գերեզմանատանը , իսկ մյուսը, ով սպանվել է օրենքը խախտելու համար՝ ոչ: Սա հանգեցնում է այն բանին, որ Անտիգոնան նույնպես ապստամբում է, բայց ոչ ուժի կամ փառքի համար, այլ այն պատճառով, որ պարզապես խնդրում էր, որ եղբոր դիակը պատշաճ կերպով հուղարկավորվի:

Սա ևս մեկն է այն կարճ հունական առասպելներից , որը ավարտվում է ողբերգությամբ, չնայած այն բանին, որ այդ ամենը ավարտվում է նրանով, որ Անտիգոնայի քեռին կարծիքը փոխում է, դա կատավեց, երբ արդեն չափազանց ուշ էր: Անտիգոնն, այնուամենայնիվ, պատմության մեջ չի հայտնվել իր դժբախտության պատճառով, այլ որպես օրինակ, թե ինչպիսին պետք է լինի բարոյականությունը, և ոչ թե օրենքը, որը գերակշռում է, երբ օրենքը բարոյականությանը վնաս է հասցնում: Անտիգոնյան առասպելի հետևանքով առաջացած քննարկումներն ու դրա արտացոլումները մինչ օրս էլ ակտուալ են։

Գործնական քերականություն (11/5/2019)

1. Ի՞նչ է հնչյունափոխությունը։

Հնչյունափոխություն է կատարվում երբ բառի մեջ տառը փոխվում է մի ուրիշ տառի, կամ տառերը սղվում են։

2. Գրի՛ր երեք երկհնչյուն և երեքական ձայնակապով բառ։

երկհնչյուններ – յու, յա, օյ

ձայնակապով բառեր – քարահունջ, երկնաքեր, ծառատունկ

3. Գրե՛լ բարդությունների տեսակները։

Բարդությունները կարող են լինել համադրական կամ հարադրական։ Համադրական բարդությունների բաղադրիչները միասին են գրվում։ Լինում են հոդակապով ու անհոդակապ բարդություններ։ Հարադրական բարդություններ բաղադրիչները գրվում են առանձին-առանձին։

4. Գրե՛լ մենիմաստ, բազմիմաստ, հոմանիշ ու հականիշ բառերի երեքական օրինակ։

մենիմաստ – համակարգիչ, միրգ, ափսե

բազմիմաստ – սառը, երկաթե, երանգ

հոմանիշներ – սև, սպիտակ

հականիշներ – բարձր, ցածր

5. Գրե՛լ հնաբանության, նորաբանության, օտարաբանության և փոխառության երկուական օրինակներ։

հնաբանություններ – աշտե, սենեկապետ

նորաբանություններ – ինֆորմացիա, համացանց

օտարաբանություններ – պրոցես, ֆունկցիա

փոխառություններ – աշխարհ, կատու

“Մթնոլորտ” նախագիծ

1. Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

Երևանում օդն իհարկե գերազանց մաքուր չէ, բայց իմ կարծիքով շատ կեղտոտ էլ չի։ Կախված է տեղից և այդ վայրում մի քանի տարբեր հանգամանքներից։ Որոշ հատվածներում ավելի աղտոտված է քան ուրիշներում։ Իմ կարծիքով պետք է փորձել քաղաքի օդի որակը բարձրացնել։

2. Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 

Մեր մթնոլորտն ու օդը շատ տարբեր պատճառներով են աղտոտվում։ Դրանցից են գործարաններից ու մեքենաներից արձակված նյութերը, շինարարական փոշին։ Ածխաթթու գազը, ծծմբի օքսիդները, ազոտի օքսիդները և օզոնը բոլորը նյութեր են, որոնց ավելցուկը վնասում է մթնոլորտին։

3. Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 

Աղտոտված մթնոլորտը մարդկանց առողջությանը մեծ վնասներ կարող է հասցնել։ Կեղտոտ օդը կարող է այսպիսի հետևանքներ ունենալ՝ սրտանոթային ու շնչառական հիվանդությունների ավելի գրգռում, սրտին և թոքերին ավելացված լարվածություն, շնչառական համակարգում վնասված բջիջներ։ Աղտոտվածության մեջ լինելը երկար ժամանակվա ընթացքում կարող է բերել թոքերի ծերացման արագացմանը, թոքերի կարողությունների վատացմանը և այլ տարբեր խնդիրների։ Նաև կարող է կրճատել մարդկանց կյանքի տևողությունը։

4. Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Կան բազմաթիվ ձևեր, որոնց միջոցով կարող ենք էներգիա ստանալ առանց մթնոլորտն աղտոտելու և բնությանը վնասելու։ Օրինակ, այսօր հնարավոր է ջուրը կամ քամին օգտագործելով ստեղծել էներգիա։ Աշխարհի որոշ երկրներում սա արդեն տարածված է և։ Ավելի է զարգանում և կարծում եմ, որ ի վերջո ապագայում աշխարհի շուրջ գերակշռելու են էներգիա ստանալու ոչ վնասակար ձևերը։

5. Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:

Գլոբալ տաքացումը աշխարհի բոլոր երկրների կլիմաների վրա ազդում է, բայց ամեն տեղ նույն ձևերով չի փոփոխվում կլիման։ Գլոբալ տաքացումը կարող է ընդհանուր կլիման տաքացնել, չորացնել, փոխել տեղումների քանակը։ Գլոբալ տաքացման պատճառով արդեն սկսել են հալվել բևեռային սառույցների մի մասը, որի շնորհիվ սկսում է բարձրանալ օվկիանոսների ջրի մակարդակը։ Այս իրավիճակը նաև վտանգի մեջ է դնում այնտեղ ապրող կենդանիներին։ Իհարկե այսպիսի հետևանքները մեծ ազդեցություն կունենան ամբողջ աշխարհում՝ մարդկանց, կենդանիների և բուսականության վրա։