Էլֆերն ու կոշկակարը

Էլֆերն ու կոշկակարը

Գրիմ եղբայրներ

Առաջին հեքիաթը

Թարգմանություն

Մի կոշկակար, ոչ իր մեղքով, այնքան էր աղքատացել, որ վերջապես մոտը ոչինիչ չէր մնացել բացի կաշուց՝ մի զույգ կոշիկների համար։ Իրիկունը կտրեց կոշիկների համար կաշին, որ ցանկանում էր սկսել սարքել հաջորդ առավոտը և քանի որ հանգիստ էր միտքը, լուռ պառկեց անկողնում, վստահությունը դնելով Աստծու մեջ, և քնեց։ Առավոտյան երբ աղոթել էր ու պատրաստվում էր աշխատելու, երկու կոշիկները արդեն պատրաստ դրված էին իր սեղանին։ Ապշած էր ու չգիտեր ինչ ասեր։ Վերցրեց կոշիկները ավելի մոտիկից զննելու համար և այնքան կոկիկ էին սարքած, որ նույնիսկ մեկ անհաջող կար չկար, ասես որպես գլուխգործող սարքած լինեին։ Քիչ անց, հաճախորդ մտավ և քանի որ կոշիկները շատ հավանեց, ավելի շատ վճարեց, քան սովորականից, ու այդ գումարը կոշկակարը կարողցավ գնել կաշի՝ երկու զույգ կոշիկների համար։ Գիշերը կաշին կտրեց և հաջորդ առավոտ պատրաստվում էր աշխատանքի անցնել թարմ ոգով, բայց կարիք չկար, քանի որ երբ վեր կացավ, արդեն սարքված էին ու հաճախորդները նույնպես չէին պակասում ՝ իրեն տալով հերիք գումար չորս զույգ կոշիկների կաշվի համար։ Հաջորդ առավոտն էլ գտավ չորս զույգ պատրաստ կոշիկներ, ու այդպես շարունակվեց․ ինչ որ կտրում էր իրիկունը առավոտյան արդեն պատրաստ էր, ու շուտով կրկին ուներ իր ազնիվ ինքնությունը՝ վերջապես դառնալով հարուստ մարդ։ Մի իրիկուն Ամանորից մի քանի օր առաջ, երբ նա կտրում էր, քնելուց առաջ ասեց կնոջը․

– Կուզե՞ս արթուն մնանք, որպեսզի տեսնենք ով է մեզ այս օգնության ձեռքը մեկնում։

Կնոջն այս միտքը դուր եկավ, մոմ վառեց, ու նրանք թաքնվեցին սենյակի մի անկյունում՝ կախված շորերի հետևը, ու սպասեցին։ Կեսգիշերն եկան երկու մերկ մարդ, նստեցին կոշկակարի սեղանի մոտ, վերցրեցին կտրած կաշին և իրենց փոքր մատներով սկսեցին ասեղնագործել ու կարել այնքան վարժ ու արագ, որ կոշկակարը զարմանքից աչքերը շեղել չէր կարող։ Աշխատեցին մինչև պատրաստ էին ու դրված սեղանին, հետո արագ փախան։

Հաջորդ առավոտյան կինն ասեց․

-Այդ փոքրիկ տղամարդիկ մեզ հարստացրել են և մենք պետք է ցույց տանք, որ շնորհակալ ենք։ Վազվզվում են դես ու դեն, ու ոչ մի բան հագած չունեն, երևի մրսում են։ Կասեմ քեզ ինչ կանեմ․ նրանց համար կսարքեմ փոքր շապիկներ, վերարկուներ ու շալվարներ, ու ամեն մեկի համար մի զույգ գուլպաներ կգործեմ և դու էլ նրանց համար սարքիր երկու զույգ փոքր կոշիկ։ Մարդն ասեց․

-Շատ ուրախ կլինեմ դա անելու։

Մի գիշեր երբ ամեն ինչ պատրաստ էր կտրած կաշվի փոխարեն սեղանին դրեցին բոլոր նվերները, հետո թաքնվեցին՝ տեսնելու, թե ինչ կանեն փոքր տղամարդիկ։ Կեսգիշերին վազելով եկան, ուզելով միանգամից անցնել աշխատանքի, բայց չգտնելով կտրած կաշի ու տեսնելով փոքր շորերը, սկզբում ապշած էին, հետո մեծ երջանկություն զգացին։ Հագնվեցին ամենամեծ արագությամբ, երգելով

– Հիմա այսքան լավ հագնված ու սիրուն,
Ինչո՞ւ շարունակենք լինել աշխատավորներ։

Եվ նրանք պարեցին ու թռչեցին աթոռների ու նստարանների վրայով։ Վերջապես պարելով դուրս գնացին։ Այդ ժամանակվանից էլ չվերադարձան, բայց քանի ապրեց կոշկակարը ամեն ինչ լավ էր իր հետ, և բոլոր գործերը հաջողված էին։

Անգլերենն՝ այստեղ

Երկրորդ հեքիաթը

Թարգմանություն

Մի ժամանակ կար մի խեղճ սպասուհի ով աշխատասեր էր ու մաքրասեր ու ամեն օր ավլում էր տունը, հետո ավլածը հավաքում էր դռան դիմաց մեծ կույտում։ Մի առավոտ երբ վերադառնում էր աշխատելուն այս կույտի վրա նամակ գտավ և քանի որ չգիտեր կարդալ, ավելը դրեց անկյան մեջ և նամակը տարավ տիրոջ ու տիրուհու մոտ․ այն հրավեր էր էլֆերից, ովքեր խնդրում էին աղջկան կնունքի ժամանակ պահել երեխային։ Աղջիկը չգիտեր ինչ անել, բայց շատ համոզմունքից ու նրանից հետո, որ տերերն ասեցին ճիշտ չէ հրաժարվել այսպիսի հրավերից, վերջապես համաձայնեց։ Ապա եկան երեք էլֆ ու տարան մի փուչ սար, որտեղ փոքր մարդիկ էին ապրում։ Այնտեղ ամեն ինչ փոքր էր, բայց ավելի նրբագեղ և գեղեցիկ քան հնարավոր է նկարագրել․ երեխայի մայրը սև եբենոսից ու մարգարիտներով զարդարված անկողնում էր, ծածկոցները ոսկով էին ասեղնագործված, օրորոցը՝ փղոսկրից իսկ լոգարանը՝ ոսկուց։ Աղջիկը եղավ կնքամայրը, որից հետո ցանկանում էր տուն վերադառնալ, բայց փոքր էլֆերը թախանձագին խնդրեցին, որ իրենց հետ մնա երեք օր։ Այդպիսով նա մնաց՝ ժամանակն անցկացնելով հաճույքով և ուրախությամբ, ու փոքր մարդիկ ամեն ինչ արեցին նրան երջանկացնելու համար։ Վերջապես ընկավ տան ճանապարհին․ առաջինն իր գրպանները լցրեցին փողով և դրանից հետո դուրս բերեցին սարից։ Երբ հասավ տուն, ուզում էր սկսել աշխատանքը ու ձեռքի մեջ վերցրեց ավելը, որը դեռ կանգնած էր անկյունում, ու սկսեց ավլել։ Այդ ժամանակ տնից անծանոթ մարդիկ դուրս եկան ու հարցրեցին թե նա ո՞վ է ու ի՞նչ գործ ունի այդտեղ։ Իրականում նա սարերում փոքր մարդկանց երեք օր չէր մնացել, ինչպես մտածում էր, այլ յոթ տարի, որի ընթացքում մահացել էին նախկին տերերը։

Երրորդ հեքիաթը

Մի մոր երեխային վերցրել էին էլֆերն օրորոցի մեջից ու ուրիշը փոխարենը դրեցին ՝ մեծ գլխով, որը միայն ուտում ու խմում էր։ Այս խնդրով գնաց հարևանուհու մոտ և խնդրեց, որ խորհուրդ տա իրեն։ Հարևանուհին ասեց, որ փոխարինորդ երեխային պետք է բերեր խոհանոց, դներ օջախի մոտ, կրակ վառեր ու ջուր եռացներ երկու ձվի կճեպներում, որը երեխային կծիծաղեցներ, և եթե ծիծաղեր, դա կլիներ նրա վերջը։ Կինն արեց ամեն ինչ, ինչ ասել էր հարևանուհին։ Երբ ջրով լցված ձվի կճեպները դրեց կրակին, ասեց․

-Հիմա արդեն այնքան հին եմ ես, ինչքան անտառը, բայց դեռ երբեք չեմ տեսել, որ մեկն ինչ-որ բան եռացնի ձվի կճեպի մեջ։

Եվ սկսեց դրա վրա ծիծաղել։ Մինչ ծիծաղում էր, հանկարծ հայտնվեց էլֆերի խումբ, ովքեր բերեցին ճիշտ երեխային, դրեցին օջախի մոտ և փոխարինորդ երեխային տարան իրենց հետ։

Ejercicios (12/22/2021)

1. Կարդալ տեքստը և պատասխանել հարցերին։

  • El profesor de español habla español y italiano.
  • En la clase de Paola hay treinta estudiantes.
  • Paola tiene clase de español los lunes, miércoles y jueves.
  • Dos días a la semana por las tardes Paola juega al baloncesto.
  • A Paola le gusta mucho hablar en español.
  • Paola y sus amigas comen en el colegio dos veces a la semana.

2. Կարդալ երկխոսությունը և ընտրել ճիշտ պատասխանը։

Ana: Mamá, esta noche tengo una cena de trabajo, ¿qué me pongo?
María: Pues, a mí me gusta el vestido negro.
Ana: No sé, ¿me lo pruebo?
María: Sí, buena idea. ¿Cómo te queda?
Ana: Me gusta, pero prefero la camisa de rayas con un pantalón vaquero.
María: Vale, pero ese estilo es más informal.
Ana: No importa, a mí me gusta.
María: ¿Dónde es la fiesta?
Ana: En casa de mi jefe. Su casa está cerca del centro.
María: Ponte lo que quieras.
Ana: Mamá soy muy nerviosa y me duele el estómago.

3. Ընտրել ճիշտ տարբերակը։

  1. -¿Qué eres?
    -Soy enfermera.
  2. -¿Cuántos dormitorios tiene tu casa? -Dos.
  3. -¿Dónde está la cocina? -Al final del pasillo.
  4. -¿Qué hora es? –Son las dos y media.
  5. Mis clases de español empiezan a las seis de la tarde.
  6. -¿A qué hora te levantas? –me levanto a las siete en punto.
  7. ¿Quiere probarse estos pantalones blancos?
  8. Estoy estudiando para el examen de matemáticas.
  9. -Perdone, ¿Hay una farmacia cerca? -Sí, muy cerca.
  10. Cada noche me acuesto a las diez y media.
  11. Por la mañana voy a la escuela en autobús.
    ¡BUENA SUERTE

Ձյունը, որ երբեք չի հավաքվում
Անցողիկ, բուրավետ ձյունը
Որ գալիս է Տարին մի անգամ
թեթևությամբ իջնում է հիմա

Այնքան ամփոփ ծառի մեջ
գիշերն՝ աստղի տակ
Որ այն Փետրվարի սկիզբն էր
Անկասկած

Ինչպես ձմեռը, որպես երես
Մենք առաջ գիտեինք
ամենից փրկված բացի մենկությունից
Բնության ալիբին

Եթե ամեն փոթորիկ լիներ այդքան
Արժեքը չէր կարող լիներ
Առնում ենք – Ցավը լավ է
Մոտիկ ինչպես հիշողությունը

Պատմության տնային աշխատանք (12/6-10)

1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։

Չնայած Մեծ եղեռնի ու պատերազմի պատճառած մարդկային, նյութական ու հոգևոր մեծ կորուստներին, հայ ժողովուրդը կարողացավ դրսևորել կամքի մեծ ուժ և ինքնակազմակերպվել։ Հաջողությունների հասան տարբեր հատվածների, խավերի, ռազմական և քաղաքական մարմինների միջև միաբանության շնորհիվ՝ կռվելով ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովման, երկրի ազատության ու անկախության համար։ Բնաջնջումից փրկվեց արևելահայությունը Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ, ինչպես նաև հարյուր հազարավոր արևմտահայեր Մեծ եղեռնից։ Առաջին աշխարհամարտի՝ թուրք-հայկական զինված բախման ժամանակ տարած հաղթանակների պատճառով Բաթումի բանակացություններում թուրքերը մեղմացրեցին իրենց պահանջները։ Դրա հետևանքներից մեկը նաև 1918թ․ հունիսի 4—ին հաշտության պայմանագրի կնքումը։

2. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ։

Հայաստանի խորհուրդը, երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը, ստեղծվել է Թիֆլիսի ու Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Այն հետո կոչվեց խորհրդարան։ Կազմված էր 18 դաշնակցականներից և ՀԺԿ-ի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության ու երկում ապրող մուսուլմանների 6 անդամներից։ Ընդհանուր կային 46 անդամներ։ Կառավարությունը, բարձրագույն գործադիր իշխանությունը, այդ ժամանակ կոչվում էր մինիստրների խորհուրդ։ Հետո կոչվեց նախարարների խորհուրդ։ Կառավարության նախագահը Հովհաննես Քաջազնունին էր, իսկ խորհրդի նախագահը՝ Ավետիք Սահակյանը։ 1918թ․ դեկտեմբերի 6-ին ընդունվեց դատական հիմնարկությունների օրենքը, և ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն։

“Մոգերի ընծաները”. վերլուծություն

Պատմվածքում երևում է, որ Դելլան բավականին երկար ժամանակ ցանկացել է Ջիմին նվիրել շատ թանկարժեք, հազվագյուտ բան Նոր տարվա համար՝ հավաքելով ամեն կոպեկը և մտածելով, թե ինչ պետք է նվիրի։ Այդ պատճառով դժվար է երբ տեսնում է իրականում ինչքան քիչ գումար ունի նվերի համար, և ինձ թվում է նույնիսկ չի հավատում։ Կարծում եմ, որ նաև երևում է ինչքան կարևոր է այս ցանկությունը Դելլայի համար երբ նա վաճառում է իր մազերը։ Նույն բանը լինում է Ջիմի հետ երբ նա նվերի գումարի համար վաճառում է իր թանկ ժամացույցը։ Հետաքրքիր է, որ երկուսն էլ նվերներ են գնում մյուսի այդ ամենասիրելի իրերի համար, բայց վերջում ուրիշ իմաստ են ստանում նվերներից։ Ավելի կարևոր է լինում , ոչ թե նյութական իմաստը կամ շոշափելի առարկաների արժեքը, այլ ցանկությունը և զոհաբերությունը։ Չնայած դրան, պատմվածքում երևում է գումարի կարևորությունը․ տեսնում ենք ինչ դժվարությունների են հանդիպում կյանքում աղքատության պատճառով։ Կարծում եմ, այս պատմվածքում ամենակարևորն այն է, որ երկուսն մեծ զոհաբերության գնացին մյուսի համար՝ վաճառելով իրենց ամենասիրելի և թանկարժեք իրերը։

Պատմության տնային աշխատանք (11/29-12/3)

Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունները Թուրքիայի վրա ճնշում չէին գործադրում, որ կատարի պայմանագրով որոշված բարեփոխումները։ Օգտվելով այս առիթից, Թուրքիան սաստկացրեց արևմտահայության դեմ բռնությունները։ Նոր թափ ստացավ արևմտահայությանը հողազրկելու, հայրենիքից դուրս մղելու և երկիրը ներգաղթող մահմեդականներով բնակեցնելու պետական քաղաքականությունը։ Այս ժամանակ արևմտահայ գյուղացին ինքնաբուխ որոշեց պայքարել անհատական-պարտիզանական, վրեժխնդրական ձևով՝ ժողովրդի ապրելու իրավունքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։ Սա կոչվեց հայդուկային կամ ֆիդայական շարժում։ Հայդուկները կամ ֆիդայիները Արևմտյան Հայաստանում գործող վրիժառուներ էին։

2. Ներկայացրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի և Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։

Զանգվածային ջարդերի ժամանակ հայ ազգային կուսակցություններն ու հայդուկային խմբերը կազմակերպեցին դիմադրական մարտեր, տարբեր վայրերում նաև իրականացնելով ապստամբական և ահաբեկչական գործողություններ։ 35 հազար հայ բնակչությամբ լեռնային գավառ Սասունը շարունակում էր պահպանել կիսանկախ վիճակ։ 1890-ական թթ․ դարձել էր ֆիդայական շարժման կենտրոններից մեկը։ Հայկական կոտորածների իրագործման համար սկզբում ճնշում գործադրվեց Սասունի դիմադրական ներուժի վրա։ 1894թ․ ամռանը Զեքի փաշան 12-հազարանոց զորքով շարժվեց լեռնցիների վրա։ Նույն տարվա հուլիսին Շենիկի գյուղապետ Գրիգոր Մոսեյանի տանը հրավիրված ինքնապաշտպանական ժողովը հանձնարարականներ տվեց պաշտպանական գոտիների վերաբերյալ։ Հուլիսի 27-ին թշնամու ձեռնարկած գրոհը հանդիպեց հզոր հակահարվածի։ Օգոստոսի սկզբին թուրքերն անցան լայնածավալ հարձակման։ Ամսվա վերջին թշնամուն հաջողվեց մտնել Սասունի գյուղերը։ 1894-1896 թթ․ դիմադրական մարտերի շնորհիվ բազմաթիվ վայրերում զանգվածային ջարդեր տեղի չեն ունեցել, մեծ տերություններին հարկադրելով հայերի կոտորածները կանխելու համար քայլեր անելու։

3. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը։

Պատերազմը երիտթուրքերի համար առիթ էր Ռուսաստանի ու բալկանյան երկրների հետո դարավոր <<հաշիվները մաքրելու>> համար։ Ռուսաստանի հետ հակամարտությունը հիմնական պատճառն էր, որ երիտթուրքերին դրդեց երես ամիս հետո ներքաշվելու պատերազմի մեջ։ Նպատակ ունեին Ռուսաստանում բնակվող թյուրքալեզու ու մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ ու հետագայում միավորել <<Մեծ Թուրանի>> մեջ։ Նաև մտադիր էին վերացնել <<հայկական խոչընդոտը>>։ Ռուսաստանը մեծ ակնկալիքներ ուներ թուրքերի դեմ պատերազմից, ձգտելով իր ազդեցության ոլորտներն ընդլայնելու, գրավելու սևծովյան նեղուցներն ու Կ․ Պոլսը, նվաճելու Արևմտյան Հայաստանն ու իր դիրքերն ամրապնդելու Իրանում։

1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը։