Հ. Սահյանի “Ամպրոպից հետո” վերլուծություն

 

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…


Այս բանաստեղծությունը բնության մասին է: Ասում է, որ երբ անձրև է գալիս, ամեն ինչ մաքրվում է: Ամպերը հեռանում են և երկինքը ավելի բաց է: Գույները ավելի վառ են երևում: Փոշին ու կեղտը մաքրվում է: Սարերն ավելի բարձր են երևում, որովհետև բոլոր խոտերը, ծառերը և բոլոր բույսերը կանաչում են, և սարը ավելի առատ ու մեծ է երևում: Իսկ մարդիկ, երբ տեսնում են այդ նոր թարմությունն ու գեղեցկությունը, ուրախանում են և բարիանում:

 

Leave a comment