Ճամփորդություն դեպի Գաֆեսճյան կենտրոն

Այսօր մենք ճամփորդության էինք: Ճիշտ է, ես Գաֆեսճյան արվեստի կենտրոնում  եղել էի, բայց այս անգամ ինձ համար նոր բացահայտումներ արի: Այնտեղ շատ հետաքրքիր արձաններ, նկարներ և  արվեստի այլ գործեր կային, այնքան հետաքրքիր էր, որ ես ընդհանրապես չհոգնեցի նույն բանը դիտելուց:

Կասկադում, թանգարանից դուրս ևս կային արձաններ, մենք դրանց էլ տեսանք: Թանգարան մտնելուց առաջ իջանք այն աստիճաններով, որոնց վերևից ջուր էր թափվում և որը այդ ժամանակ միացված չէր:

Ներսում մենք անընդհատ հարկեր էինք բարձրանում: Պատերի կողքին դրված էին արձաններ, ու դրանցից ինձ ամենաշատը դուր եկավ ապակեպատ մի  ծաղիկ, որը պատրաստված էր ինչ-որ փայլուն նյութերից և մի թռչուն, որը պատրաստված էր մետաղյա լարերից ու առաստաղից էր կախված: Յուրաքանչյուր հարկում կար մի սրահ և այնտեղ ներկայացված էին թանգարանային ցուցանմուշները: 

 

Իմ կարծիքով սա շատ ուսուցողական  ճամփորդություն էր և խորհուրդ կտայի բոլորին, որ այցելեն Գաֆեսճյան արվեստի կենտրոն, նույնիսկ, եթե արդեն եղել եք:

One thought on “Ճամփորդություն դեպի Գաֆեսճյան կենտրոն

Leave a comment