Հասարակագիտության տնային աշխատանք (11/13/2017)

Կատարե՛ք ուսումնասիրություն և բացահայտեք ձեր վարչական շրջանի կամ թաղամասի հիմնախնդիրները /մարդկանց հետ հանդիպելով, նրանց հարցեր ուղղելով, զրուցելով և այլն, կատարեք նաև լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ:

Ես ապրում եմ Կոմիտաս փողոցի վրա: Իմ բակում հիմնական խնդիրը կեղտոտվածությունն է: Շենքի դիմաց կան շատ ծառեր ու բույսեր, բայց այդտեղ ահագին աղբ կա: Աղբ կա նաև փողոցում և մեր շենքի դիմացի պուրակում: Երբ քամին մի քիչ ուժեղ է լինում, վերևի բակի աղբը բերում է մեր բակ և այդպես մնում է մեր շենքի դիմացը: Պուրակում կա տաղավար, որտեղ հաճախ մարդիկ են նստում և գնալուց հետո իրենց հետևից բաներ են թողնում կամ սիգարետներ են գցում գետնին, նույնիսկ երբ այնտեղ կա մի քանի աղբաման: Մի անգամ մաքրել են այդ պուրակը, բայց դեռ շարունակում են աղտոտել այն: Մեր շենքի շքամուտում և դրա մոտ նաև է մեկ-մեկ լինում թափված աղբ: Գալիս են և մեր բակը մաքրում են, բայց մեկ է հետո կեղտոտ է լինում: