Մադրիդ

Նյութն՝ այստեղ

Madrid
El Oso y el Madroño

Մադրիդը Իսպանիայի մայրաքաղաքն է։ 3 միլիոնից ավել բնակչությամբ, Իսպանիայի ամենամեծ քաղաքն է ու Եվրոպական միությունում երրորդ ամենամեծը։ Քաղաքի անուններից են <<Villa y Corte>> և <<Villa de Oso y el Madroño>>: Մադրիդը նաև ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։

Mapa de España

Մադրիդում պատմությունը փաստագրված է 9-րդ դարից, սակայն այնտեղ մարդիկ բնակվել են դեռ Քարե դարից։ Այն գտնվում է Պիրենեյան թերակղզու կենտրոնում։ Մադրիդ անունը եկել է արաբական բառից, որը նշանակում էր <<ջրով հարուստ վայր>>։

Մայրաքաղաքը հայտնի է իր հին ճարտարապետության, արվեստի թանգարանների, սննդի շուկաների ու այլ բաների համար։ Քաղաքն Իսպանիայի քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոնն է։

Palacio Real de Madrid

Մայրաքաղաք դարձավ 16-րդ դարում, երբ նախկինից՝ Տոլեդոից տեղափոխվեց Մադրիդ։ Հայտնի տեսարժան վայր է Մադրիդում թագավորական պալատը։ Այսօր այնտեղ չի բնակվում թագավորական ընտանիքը։ Ապրում են Palacio de la Zarzuela պալատում։Կառուցվել է 18դ․։

La plaza Mayor

Դրան մոտ տեսարժան վայր է նաև Պլասա Մայորը (Plaza Mayor), որը մայրաքաղաքի գլխավոր հրապարակներից մեկն է։ Հրապարակում է գտնվում Ֆիլիպ II-ի արձանը, ինչպես նաև Casa de la Panaderia-ն, 1500-ականներից Մադրիդի ամենաառաջին հացաբուլկեղենի խանութներից մեկը։ Հրապարակն ունի 9 մուտքեր, որից ամենահայտնին կոչվում է El Arco de Cuchilleros:

El Arco de Cuchilleros
El Museo del Prado

Մադրիդի հայտնի արվեստի թանգարաններից է Museo del Prado—ն։ Պրադո թանգարանն ունի իսպանական նկարչության ամենահարուստ հավաքածուն աշխարհում, ինչպես նաև այլ եվրոպական արվեստի գործեր։ Կան Էլ Գրեկոյի, Դիեգո Վելասկեսի, Ֆրանցիսկո Գոյայի գործերը։

El Templo de Debod

Մադրիդում հետաքրքիր մեկ այլ վայր է Դեբոդ եգիպտական տաճարը, որը գտնվում է Cuartel de la Montana պարկում։ Այն ավելի քան 2000 տարեկան է։ Սկզբում այստեղ չէր, սակայն 1968թ․ Եգիպտոսը նվիրեց տաճարը և տեղափոխեցին Իսպանիա։

Leave a comment