Պատմության տնային աշխատանք (10/18-22)

1. Ինչո՞ւ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։

IV դարի վերջում ազգապահպան խնդիր էր դարձել մայրենի լեզվով գիր ու գրականություն ունենալը։ Անհրաժեշտ էր գրավոր լեզուն պետության, եկեղեցու և ներկա ու ապագա սերունդների դաստիարակման ու կրթության համար։ Քանի որ չկար հայերեն եկեղեցական գրականություն, հնարավոր չէր ժողովրդին լայն խավերին ծանոթացնելու քրիստոնեական վարդապետությանը։ Հայերեն բանավոր թարգմանության համար նաև քիչ էին օտար լեզուներին տիրապետողներ։ Պարսկաստանը հունարենը դիտում էր որպես թշնամի երկրի լեզու և իր զավթողական քաղաքականության իրականացման ժամանակ արգելում էր դրա օգտագործումը։ Այդ ժամանակաշրջանում վտանգված էր հայ ժողովրդի պետականորեն երաշխավորված քաղաքական ու մշակութային կյանքը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու անկախ գոյությունը։

2. Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։

Մշակույթի պահպանման ու զարգացման համար մեծ նշանակություն ուներ Մեսրոպ Մաշտոցի հայերեն նշանագրերի գյուտը։ Դրան հաջորդեցին համաշխարհային գրական ու գիտական երկերի թարգմանությունը և հայ մատենագրության ու գիտության կարևոր արժեքների ստեղծումը։ Աստվածաշնչի թարգմանությանը հետևեցին համաշխարհային գիտության պատմագեղարվեստական երկերի թարգմանությունները։ Թարգմանիչների շնորհիվ հաղորդակից դարձան Արիստոտելի փիլիսոփայական երկերը, Դիոնիսիոս Թրակացու <<Քերականությունը>> և այլն։ Նաև պահպանվեցին Եվսեբիոս Կեսարացու <<Ժամանակագրությունը>>, Արիստիդեսի <<Զատագովությունը>>, Հերմես Եռամեծի <<Սահմանքը>>, որոնց բնագրերը կորել են։ V դարում վերելք ապրեց պատմագրությունը։ Այս ժամանակահատվածից են Ագաթանգեղոսի <<Պատմութիւն Հայոց>>-ը՝ նվիրված Սբ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի կյանքին ու գործունեությանը և քրիստոնեության տարածմանն ու ընդունմանը, Փավստոս Բուզանդի <<Պատմութիւն Հայոց>>-ը՝ քաղաքական և հոգևոր կյանքի թագավորական իշխանության հսմսր կարևոր սկզբնաղբյուր ու Մովսես Խորենացու <<Պատմութիւն Հայոց>>-ը՝ հայ դասական պատմագիտության հիմնասյունը։ Միջնադարում նաև զբաղվել են փիլիսոփայությամբ կամ իմաստասիրությամբ ճարտասան և մանկավարժ Պարույր Հայկազնը, իսկ V դարում Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը։ Տիեզերագիտության մեծ նվաճումներից էր տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը։

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։

Բագրատունյաց թագավորության, Կիլիկյան Հայաստանի, Զաքարյանների իշխանության ժամանակ կրթական համակարգը զարգացավ, ու հայտնվեցին նոր երևույթներ։ Քանի որ հասարակությանն անհրաժեշտ էին կրոնափիլիսոփայական և կիրառական գիտելիքներ ունեցող մարդիկ, կրթությանը նոր պահանջներ էին ներկայացնում արհեստը, առևտուրն ու ապրանքադրամական հարաբերությունները։ Անցյալից ժառանգվեց մի կարևոր բաղադրիչ՝ <<յոթ ազատ արվեստների>> համակարգը։ Կազմված էր Եռյակ ու Քառյակ ենթահամակարգերից։ Եռյակը ներառում էր քերականությունը, տրամաբանությունը, ճարտասանությունը, իսկ Քառյակը ներառում էր թվաբանությունը, երկրաչափությունը, երաժշտությունն ու աստղագիտությունը։ Դպրոցները լինում էին ծխական, վանական ու տաճարային տիպերի և հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ IXդ․ ձևավորվում են վարդապետարաններ։ Քաղաքներում հիմնադրվում էին աշխարհիկ դպրոցներ, որոնք եկեղեցու իրավասությունից դուրս էին։ Միջնադարում կրթական համակարգում լինում էին տարրական ու բարձրագույն տիպի դպրոցներ։

Leave a comment