“Մոգերի ընծաները”. վերլուծություն

Պատմվածքում երևում է, որ Դելլան բավականին երկար ժամանակ ցանկացել է Ջիմին նվիրել շատ թանկարժեք, հազվագյուտ բան Նոր տարվա համար՝ հավաքելով ամեն կոպեկը և մտածելով, թե ինչ պետք է նվիրի։ Այդ պատճառով դժվար է երբ տեսնում է իրականում ինչքան քիչ գումար ունի նվերի համար, և ինձ թվում է նույնիսկ չի հավատում։ Կարծում եմ, որ նաև երևում է ինչքան կարևոր է այս ցանկությունը Դելլայի համար երբ նա վաճառում է իր մազերը։ Նույն բանը լինում է Ջիմի հետ երբ նա նվերի գումարի համար վաճառում է իր թանկ ժամացույցը։ Հետաքրքիր է, որ երկուսն էլ նվերներ են գնում մյուսի այդ ամենասիրելի իրերի համար, բայց վերջում ուրիշ իմաստ են ստանում նվերներից։ Ավելի կարևոր է լինում , ոչ թե նյութական իմաստը կամ շոշափելի առարկաների արժեքը, այլ ցանկությունը և զոհաբերությունը։ Չնայած դրան, պատմվածքում երևում է գումարի կարևորությունը․ տեսնում ենք ինչ դժվարությունների են հանդիպում կյանքում աղքատության պատճառով։ Կարծում եմ, այս պատմվածքում ամենակարևորն այն է, որ երկուսն մեծ զոհաբերության գնացին մյուսի համար՝ վաճառելով իրենց ամենասիրելի և թանկարժեք իրերը։

2 thoughts on ““Մոգերի ընծաները”. վերլուծություն

Leave a comment