Իմ հրաշք աշխարհը

Իմ հրաշք աշխարհը անվերջ է: Երբ ես մտածում եմ, այնտեղ եմ թռնում: Ամեն անգամ ուրիշ տեղ եմ գնում, բայց գիտեմ, որ այդ բոլոր տեղերը նույն աշխարհում են, որովհետև բոլորն էլ իմ մտքում են: Սովորաբար այցելում եմ իմ աշխարհին, երբ ձանձրանում եմ, կամ ուղղակի մտածում եմ:

Սովորաբար այսպես եմ հայտնվում իմ աշխարհում. տեսնում եմ մի սովորական առարկա, մարդ կամ կենդանի: Հետո երևակայությունս իմ տեսած պատկերը մշակում է, և ես տեսնում այն ավելի տարօրինակ ձևով, իմ ձևով:

Իմ աշխարհում շատ հետաքրիքր է, որովհետև միշտ տարբեր պատկերներ եմ տեսնում: Գրքի նման է, որտեղ ամեն թերթի վրա նոր անակնկալի ես հանդիպում: Նույնը իմ աշխարհում: Կարող է լճում լողացող բադը դառնա ձուկ և սուզվի ջրում, կամ երկնքում թռչող թռչյունը դառնա փետուր և դանդաղ իջնի գետնին:

Իմ աշխարհում նաև հանդիպում եմ ծանոթներիս: Օրինակ` իմ կարդացած գրքերի հերոսներին, և իրենց հարցեր եմ տալիս կամ իմ բակի կատուներին, ովքեր իմ հետ զրուցում են:

Իմ հրաշք աշխարհը անվերջ է, և գիտեմ, որ միշտ իմ համար կբերի անակնկալներ:

 

Leave a comment