Պատմության տնային աշխատանք (10/4-8)

1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ կատարե՛ք հետազոտական աշխատանք՝ ներկայացնելով Բագրատունյաց Հայաստանի գահակալներից կամ թագուհիներից որևէ մեկի գործունեությունը։

Սմբատ I Բագրատունի

Սմբատ Ա հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին: 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները: Հոր մահից հետո Գեորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր: Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին: 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը: Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր: Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն: Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը: Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը:

Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել: Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը: Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան: Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն: Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան: 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում: Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ: Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ: Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը:

Աղբյուրն՝ այստեղ

2. Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի/Արշակունյաց Հայաստանի/կառավարման համակարգի հետ։

Պետության գլուխը թագավորն էր՝ ինքնակալ միապետ։ Որոշում էր արտաքին ու ներքին բոլոր հիմնական հարցերը։ Թագավորին խորհրդատվություն էին տալիս սպարապետը, կաթողիկոսը, իշխանաց իշխանը և այլ մեծամեծ պաշտոնյաներ։ Գահը ժառանգում էր թագավորի ավագ որդին, հաճախ նաև եղբայրը։ Երկրի մյուս փոքր թագավորություններն ու իշխանությունները ենթարկվում էին Բագրատունի թագավորներին։ Կառավարման պաշտոններում էին թագավորական տան անդամներ և արքունիքին մոտ կանգնած խոշոր ավատատերերը։ Համակարգում կարևոր դեր էր խաղում իշխանաց իշխանի պաշտոնը։ Իշխանաց իշխանը թագավորին հաշվետու էր ենթակա իշխանների գործունեության համար։ Արքայական կալվածքները տնօրինողները, պետական գանձարանը և երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները նրան էին ենթարկվում։ Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին արքայի եղբայրները կամ գահաժառանգները։ Կառավարման համակարգում նաև կարևոր պաշտոն էր հայոց սպարապետը՝ բանակի հրամանատարը։ Պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում փոքր թագավորությունների զորքերի հրամանատարները։ Բագրատունյաց Հայաստանում մեծ նշանակություն էր տրվում բանակի կազմակերպմանը։ Կազմված էր արքունական ու մարզպանական գնդերից։ Թագավորին անմիջականորեն ենթարկվում էր արքունի գունդը, իսկ մարզպանական գնդերը իշխաններին էին ենթակա։ Եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարմանը, ապահելով երկրի միասնականությունը։ Ինչպես առաջ, հայոց կաթողիկոսին էր պատկանում մեծ դատավորի իրավունքը։

Սերմնացանի առակը․ վերլուծություն

Վերլուծություն

Այս առակն ինձ թվում է կարելի է մի քանի մտքեր վերցնել։ Կյանքում մարդն իր աշխատանքը, ռեսուրսները և հույսերը դնում է տարբեր բնագավառներում։ Բայց միշտ չի կարող իմանալ, եթե քո ներդրումը արդյունք կունենա կամ լավ կլինի այդ արդյունքը, թե լավ։ Այդ պատճառով պետք է ուշադիր լինես և հասկանաս որտեղ արժե դնել, ինչպես այս առակում եթե սերմացանը հատիկները չգցեր ժայռոտ տեղերում, փշերի մեջ կամ թռչունների մոտ։ Սակայն սերմնացանը չի կարող այնպես ցանել, որ ամբողջ սերմերը լինեն լավ պայմաններում, աճեն և վերջապես պտուղ տան։ Նաև կարծում եմ առակն ասում է, որ պետք է ջանքերդ, ունեցածդ ճիշտ օգատգործես ու քաղես մրգերը որ ստացվել են։ Պետք է չմտածես չստացվածի մասին, այլ գնահատես այն հատիկներին, որոնք աճել են։


Սերմնացանի առակը

3 Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.
4 — Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ 5 Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. 6 բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ 7 Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ 8 Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Ծարավ ագռավը

Մի շոգ օր մի ծարավ ագռավ թռնում էր դաշտերի վրայով ու ջուր էր փնտրում։ Երկար ժամանակ չէր կարողանում գտնել։ Շատ թույլ էր զգում և համարյա ամբողջ հույսը կորցրեց։ Հանկարծակի մի ջրի կուժ տեսավ ծառի տակ։ Ուղիղ ներքև թռավ՝ տեսնելու եթե մեջը ջուր կար։ Եվ իսկապես ջուր կար մեջը։

Ագռավը փորձեց գլուխը մտցնել կուժի մեջ։ Ցավոք գտավ, որ կուժի վիզը նեղ էր։ Հետո փորձեզ կուժը թեքել, որպեսզի ջուրը դուրս թափվի։ Սակայն կուժը ծանր էր։

Երկար ժամանակ նա մտածեց։ Հետո, շուրջը նայելով, փոքր քարեր տեսավ։ Այդ ժամանակ լավ միտք ծագեց իր գլխում։ Սկսեց քարերը հատ-հատ վերցնել և գցել կուժի մեջ։ Ինչքան շատ լցվում էր քարերով, այնքան ջուրը բարձրանում էր։ Շուտով ջուրն այնքան բարձրացավ, որ ագռավը կարողացավ խմել։ Իր պլանը աշխատել էր։

Պատմվածքի ասելիքը – Փորձիր մտածել և լուծում կարող ես գտնել ցանկացած խնդրի համար։

Պատմվածքն՝ այստեղ

Հիսուսի ուսուցմներ․ վերլուծություն

Սիրել թշնամիներին

Վերլուծություն

Ես կարդացել եմ Սիրել թշնամիներին հատվածը։ Իմ կարծիքով թշնամիներին սիրել առաջինը ինքդ քեզ ես լավություն անում, որովհետև այդպես քո մեջ չես պահում ատելությունը, թշնամությունն ու բացասական մտքերը։ Նույնիսկ եթե լրիվ չէ, բայց ինչ-որ մասով հանգստություն է բերում մարդու մտքին։ Քեզ անիծող, ատող, չարչարող ու հալածող մարդկանց իհարկե միշտ չես կարող վերաբերվել ինչպես մոտիկ ընկեր կամ հարազատ։ Սակայն ինչ-որ չափով ներողամիտ, հասկացող կամ բարի վերաբերմունք ունենալով հնարավոր է, որ կարողանաս փոխել ու լավացնել հարաբերությունները։ Միշտ չգիտես ինչ կարող է լինել։ Հնարավոր է, որ ինչ տաս մարդուն նա էլ քեզ վերադարձնի։ Հատվածում ասում է, որ միայն ազգակիցների հետ բարեկամություն չանենք և հեթանոսներից ավել բան արած չենք լինի։ Ես դա հասկանում եմ բաց միտք ու մտածելակերպ ունենալու իմաստով։ Մարդը պետք է միայն իրեն նմանների հետ բարեկամություն անի, այլ նաև բարություն ցույց տա իրենից շատ տարբեր, անծանոթ, ուրիշ կրոնով ու հավատալիքներով անձերին, քանի որ բոլորն էլ քեզ պես մարդիկ են ի վերջո։


Սիրել թշնամիներին

(Ղկ 6.27-28, 32-36)

43- Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։ 44 Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ 45Այդպես դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։ 48Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Մատթեոս 5.43-48

Ճաքած կաթսան

Թարգմանություն

Հնդկաստանում մի ջրակիր երկու մեծ կաթսա ուներ՝ ամեն մեկը կախված վզին դրված ձողի մի կողմի վրա։ Կաթսաներից մեկը ճաքված էր, ու մինչ մյուսը կատարյալ վիճակում էր ու գետից երկար քայլքի ժամանակ միշտ ջուրը լրիվ հասցնում էր մինչև տիրոջ տուն, ճաքած կաթսան միայն կիսով չափ էր լցված։

Կաթսայի կարծիքով անհաջողությամբ լցված երկու տարուց հետո մի օր գետի մոտ ասում է ջրակիրին․

– Ինձ ամոթ եմ զգում և ուզում քեզնից ներողություն խնդրել։

Ջրակիրը հարցրեց

– Ինչի՞։ Ինչի՞ ես այդպես զգում։

Կաթսան պատասխանեց․

– Այս երկու տարիների ընթացքում կողքիս վրա այս ճաքի շնորհիվ միայն կարողացել եմ տանել ջրի կեսը ու ջուրը թափվել է տիրոջ տուն տանող ամբողջ ճանապարհին։ Իմ թերությունների շնորհիվ լիարժեք արդյունք չես ունենում քո ջանքի համար։

Ջրակիրը խղճաց ճաքած կաթսան ու բարությամբ ասեց․

– Երբ վերադառնանք տիրոջ տուն, ուզում եմ, որ նկատես ճանապարհին գեղեցիկ ծաղիկները։

Բլրով բարձրանալիս հին ու ճաքված կաթսան ուշադրություն դարձրեց ճանապարհին կողքին ծաղիկներին տաքացնող արևին և սա նրան մի քիչ ուրախացրեց։ Բայց ճանապարհի վերջում դեռ վատ էր զգում, քանի որ թափել էր ջրի կեսը ու պատահարի համար կրկին ներողություն խնդրեց ջրակիրից։ Ջրակիրն ասեց կաթսային․

– Նկատեցի՞ր, որ ծաղիկներ կային միայն ճանապարհի քո կողմի վրա, ու մյուս կաթսայի կողմի վրա չկային։ Այդպես էր, որովհետև ես միշտ իմացել եմ քո թերության մասին և դրանից օգտվեցի։ Ճանապարհի քո կողմի վրա ծաղիկների սերմեր տնկեցի և ամենօր երբ վերադառնում էինք գետից դու դրանց ջրում էիր։ Երկու տարի է կարողացել եմ այս սիրուն ծաղիկները հավաքել իմ տիրոջ սեղանը զարդարելու համար։ Եթե այսպիսին դու չլինեիր, նա այս գեղեցկությունը չէր ունենա, որով շնորհված է իր տունը։

Պատմվածքի ասելիքը – Յուրաքանչյուրս ունենք մեր յուրահատուկ թերությունները։ Բոլորս ճաքած կաթսաներ ենք։ Ոչ մի բան չի վատնվում այս աշխարհում։ Հնարավոր է մտածես, որ կյանքի որոշ բնագավառներում անկարող ես ինչպես ճաքած կաթսան սակայն կարող է գտնես, որ այս թերությունները թաքնված օրհնություն են։

Պատմվածքն՝ այստեղ

Պատմության տնային աշխատանք (9/27-10/1)


1. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայասատանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։

Գործակալությունները կարևոր նշանակություն ունեին երկրի կառավարման ու պաշտպանման գործում։ Երկրի կառավարման յուրաքանչյուր ոլորտ տնօրինում էր մի գործակալություն։ Հազարապետությունը տնտեսական-հարկային վարչությունն էր, միավորելով հանրային աշխատանքների (քաղաքների ամրությունների, ճանապարհների ու կամուրջների կառուցում, ջրանցքների անցկացում, անտառատնկումներ և այլն) կամ պետական պարհակների տնօրինությունը։ Մեծ հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ հայոց սպարապետին գլխավորում էր Սպարապետության գործակալությունը։ Մարդպետությունը իրականացնում էր արքունի կալվածքների, գանձարանի հսկողությունն ու Արշակունյաց շառավիղների դաստիարակությունը։ Հայր մարդպետն էր գլխավորում։ Մաղխազությունը գլխավորում էր մաղխազը՝ արքունիքի ու թագավորական պահակազորի հրամանատարը։ Մեծ դատավորը հայոց քրմապետն էր։ IV դարից եղել է հայոց կաթողիկոսը։ Ասպետությունը ղեկավարում էր թագադիր ասպետը։ Նա պատասխանատու էր նաև պալատական արարողությունների ու օտար երկրների դեսպանների ընդունելության համար։

2. Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը։

Արշակ II թագավորը Կոգովիտ գավառում սկսել է Արշակավան քաղաքի կառուցումը, որպեսզի ամրապնդի թագավորական իշխանություն և զսպի նախարարական կենտրոնախույս տրամադրությունները։ Բոլոր ցանկացողներին թույլ է տալիս բնակվել քաղաքում, նույնիսկ օրինազանցներին։ 359թ․ սկսված Հռոմի և Պարսկաստանի պատերազմի ժամանակ Շապուհի օգնության խնդրանքով զորքով հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթում հռոմեացիներին։ Երբ իմանում է, որ Շապուհը մտադիր է իրեն սպանել, վերադառնում է հայրենիք։ Կոստանդիոս II-ի հրավերով մեկնում է Մաժակ քաղաք։ Այդտեղ միասին ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի ու կայսեր մահացած եղբոր նշանածի՝ Օլիմպիայի ամուսնությամբ։ Արշակ II-ի հրամանով Գանձակ քաղաքում Շապուհ II-ի ներխուժող զորքերը Վասակ սպարապետի զորքը 363թ․ թշնամուն պարտության է մատնում։

Պապ թագավորը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած զորաջոկատով վերադառնում է Հայաստան ու 370-374թթ․ հաստատվում է հայոց գահին։ Նա տեր է կանգնել Կոգովիտ գավառի Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին։ Վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են եկեղեցիները ու կարգավորվում են երկրի գործերը։ 371թ․ երբ Պապ թագավորն իմանում է, որ պարսից մեծ զորքը նորից ներխուժել է երկիր ու հասել Միջնաշխարհ, հրամայում է հայոց զորքերը հավաքել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում։ Նա մարտավարության բոլոր կանոններով հայ-հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է ճակատամարտի։ Պապ թագավորն ու Մուշեղ սպարապետը զբաղվում են երկրի անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Պետական ծառայություն կատարելը պարտադրվում է հոգևորականների եղբայրներին, զավակներին ու ազգականներին։ Սահմանափակվում է եկեղեցական հողատիրությունը։ Պապը վերացնում է <<պտղի և տասանորդների կարգը>>։ Նաև եկեղեցուց կտրում է Տրդատ III Մեծի տված հողի մեծ մասը։ Նա խրախուսել է երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը՝ փակելով կուսանոցներն ու այրիների ապաստանները, կույսերին և այրի կանանց թույլատրելով ամուսնանալ։ Պապ թագավորի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվել են պարսից զորքերը։

3. Ներկայացրե՛ք հակաարաբական ամենանշանավոր ապստամբությունը կամ ապստամբությունները։

Հայերի՝ խալիֆայության գերիշխանության դեմ 774-775թթ․ ապստամբությունը հատկապես հզոր է եղել։ Այն սկսել էր Արտավազդ Մամիկոնյանը՝ Շիրակի Կումայրի գյուղում։ Նա Դվին է գնում ու ռազմական խորամանկությամբ խալիֆայության թշնամիների դեմ կռվելու նպատակով արաբ ոստիկանից զենք էր ձեռք բերել։ Շիրակում ռազմիկներին զինում է ու հարձակվում արաբ գլխավոր հարկահանի վրա, վերցնում է հավաքված ամբողջ հարկը, հետո ընտանիքի և զինակիցների հետ գնում է Մեծ Հայքի հյուսիս-արևմտյան սահմանային գոտի, հետո էլ Եգերաց աշխարհ։ Դրանից հետո Մուշեղ Մամիկոնյանն էր ղեկավարում ապստամբներին։ Տարոն ներխուժած արաբական ջոկատը պարտության մատնելուց հետո ընտանիքով ամրանում է Արտագերս ամրոցում։ Ապստամբական ուժերի թվերը հասնում են 5000-ի։ 775թ․ գարնանը խալիֆը 30-հազարանոց զորք է ուղարկում Խլաթ։ Ապրիլի 24—ին Արածանի գետի հովտում՝ Արձնի գյուղի մոտ վճռական ճակատամարտ է տեղի ունենում։ Սկիզբը բարենպաստ էր հայերի համար, սակայն ուժերը չեն հերիքում և զոհվում են Բագրատունյաց, Մամիկոնյան, Գնունյաց և այլ տոհմերից նախարարներ։

English Classwork (9/27/2021)

Page 17

D. Choose the correct answer.

27. When you rang, I was cleaning my bike.
28. At my last basketball club, we used to train every Saturday for three hours.
29. I really liked the meal we had at your house last Tuesday.
30. We went to the beach every day when we were on holiday.
31. I broke my leg when Tony and I were practicing for the school sports day.
32. Leon never talks about it, but he was once a world champion skier.
33. I didn’t used to like golf, but now I really like it.
34. Denise is working at the stadium until she finds a better job.

E. Match the two halves of the sentences.

35. I waited outside the tennis club for (D) a long time, but George didn’t appear.
36. When you rang, I was in (F) the middle of cleaning my football boots.
37. We finally got to the stadium just in (C) time to see the match start.
38. I just play football for (A) fun, and I don’t want to do it as a job.
39. I loved that film and when it comes out (E) on DVD, I’ll definitely get it.
40. It’s great to appear on (B) stage, with all the audience clapping.

Page 19

A. Complete using the correct present perfect simple form of the verbs in brackets.

1. I have seen this film already.
2. John and Julie have had their car for about a year.
3. She has not taken her driving test yet.
4. Sue has been a tour guide since she left university.
5. Have you ridden into town on your new bike yet?
6. This new computer has made my life a lot easier.
7. We have not decided what to get Mark for his birthday yet.
8. Has Paul ever met a famous person?

B. Choose the correct answer.

1. I’ve never played this game before.
2. Adam tidied his room last night.
3. Have you lived here since 2005?
4. Carol and I went to the cinema three nights ago.
5. It’s the first time you’ve visited our flat, isn’t it?
6. They haven’t given the baby a name yet.
7. Did you go to New York when you went to the States last summer?
8. Have you ever sent an e-mail before?

C. Look at the picture and use the prompts to write sentences. Use the correct form of the present perfect simple.

1. The lesson has not started yet.
2. The teacher has already written on the board.
3. Joe and Tim have just come into the classroom.
4. Tony has not finished getting his books ready.
5. Christine has already opened her book.
6. Dave has dropped a pen on the floor.
7. He has not picked it up yet.

Page 20

D. Complete using the correct present perfect continuous form of the verbs in brackets. Use short forms where possible.

Mandy: Hi Matt. How are you? What have you been doing recently?
Matt: Oh, hi Mandy! Well, I have been studying for my exams.
Mandy: That sounds boring! Have you been working hard?
Matt: Very! Basically, I have just been sitting at my desk in my bedroom for the past three weeks and I have not been going out at all.
I have been working with Michael, my best friend, some of the time, though, so at least I’ve had some company. How about you?
Mandy: Well, my mum and I have been painting my bedroom for the last few days. That has been fun! And we have also been planning our summer holiday.
Matt: Great! Where are you going?
Mandy: Well, we haven’t decided yet. We have been looking at different places to see which we like best.
Matt: I’m sure you’ll have a great time, wherever you go. Oh, by the way, I have been thinking of having a party when I finish my exams. Would you like to come?
Mandy: Sure! That would be great!

E. Circle the correct word or phrase.

1. I think I’ve heard that song before.
2. They haven’t arrived yet, but they should be here soon.
3. You’ve been writing that e-mail for over an hour. How long is it going to take you?
4. Have you been talking on the phone since eight o’clock?
5. Jo has already invited Shirley to dinner.
6. I’ve been reading an interview with Brad Pitt, but I haven’t finished it yet.
7. Have the boys been playing computer games since this morning?

F. Complete using the words in the box.

1. I haven’t listened to their new CD yet. Is it any good?
2. We’ve been waiting for you for over an hour. Where have you been?
3. Have you ever been to the UK before?
4. I’m afraid we’ve already made plans for this weekend, so we won’t be free.
5. Pedro has been having English lessons since he was five years old.
6. It’s strange that you mention the film Crash. I’ve just been reading about it in the paper.
7. I’ve never heard of a ‘sudoku’. What is it?

Պատմության տնային աշխատանք (9/22-25)

1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական
-վարչական
-հողային․

Արտաշես I թագավորը Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակել է Հայաստանի անկախությունը՝ դառնալով թագավոր ու հիմք դնելով Արտաշեսյան արքայատանը։ Փորձում է իրականացնել երկիրը վերամիավորելու ծրագիրը։ Նա արշավում է արևելք և Մեծ Հայքին միացնում Փայտակարանն ու Կասպևից երկիրը։ Արշավեկով հյուսիս՝ ազատում է զավթած Գուգարք նահանգը։ Արևելքում նաև վերադարձրել է Կարնո երկիրը, Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ հարավում՝ Տմորիք երկրամասը։ Նրա ջանքերի շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը վերամիավորվեցին մեկ ընդհանուր պետության մեջ։ Ք․ա․ 165թ․ հակահարված տվեց Սելևկյան Անտիոքոս IV-ին։ Ք․ա․ 185թ․ հիմնադրել է Արտաշատ մայրաքաղաքը և կառուցել Զարեհավան, Զարիշատ քաղաքները։ Ք․ա․ 180թ․ հրապարակել է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ՝ հստակ սահմանազատելով մասնավոր հողային տնտեսությունների համայնքի հողերից։ Ստեղծել է կանոնավոր ու լավ զինված բանակ, ինչպես նաև չորս զորավարություններ։ Երկիրը բաժանել է 120 գավառների, կարգավորել արքունի գործակալությունները։ Սահմանել է թագավորի ու նրա նախնիների պաշտամունքը՝ կառուցելով Անահատի աստվածուհու տաճարը։ Ճշգրտել է հայակական օրացույցը, հստակեցրեօ տոմարը ու լճերի և գետերի վրա կազմակերպել նավագնացությունը։

2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։ Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։

Արշակունիների օրոք շարունակվեց հայակական պետականության հին ավանդույթները։ Եղել է միապետական և երկրի կառավարման գլուխը թագավորն էր։ Թագավորի իշխանությունն անսահմանափակ էր։ Նրան ենթարկվում էին արքունի գործակալությունները, որոնք օգնում էին կառավարել տնտեսությունը, շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և ուրիշ բնագավառներին վերաբերող գործերը։

3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը։

Վանի թագավորության ժամանակաշրջանում օգտագործված գրային համակարգերից էին սեպագիրն ու մեհենագիրը։ Պահպանվել են ավելի քան 1000 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի ու կավե սալիկների վրա։ Գրում էին ձախից աջ և առանց բառերն անջատելու։ Սեպագիր դպրությունն ընդօրինակվել է Ասորեստանից։ Ոչ բոլոր նշաններն են փոխ առնվել, իսկ ինչ որ վերցված է պարզեցվել է։ Առանձին նշաններով արտահայտել են ձայնավորները, երկձայն ու եռաձայն վանկերը։ Ամբողջական բառերը և հասկացություններն արտահայտել են գաղափարագրերի միջոցով։ Մեկ տարատեսակը սահմանիչներն (դետերմինատիվներ) են, որոնց շնորհիվ տարբերակվում էին հատուկ անունները։