Volar

Volar-թռչել

Hoy me levanto sin pensar

Voy a dejarlo todo y luego yo

Pongo la mano en el aire, echo a volar

Sin complicarme la vida ,a disfrutar y yo

Yo quiero más, quiero más

Es como quiero ser

Nada más, nada más

Nin un minuto que perder

Volar con el viento:

Y…………………:..: que se para el……………………

……………………..el momento

Y las…………………. ir persiguiendo

Saber………………………….., pasarlo bien

Ir por las……………………… y querer

Volar con el………………………….

Y sentir que se para el…………………..

Y sentir que se para el ……………………

Deja lo malo, para de………………………

En que podría haber sido

Y …………………………. ya a ver que el

…………………..está llamando a tu………………

Así que aprovecha, haz como yo y di

Yo quiero más, quiero más

Es como quiero……………………

Nada más, nada más

Nin un…………………. que……………. Estribillo

Y ver como las…………………… quedan atrás

Desenfocado ya

Los…………………….. nos pasan alrededor

Quiero más, quiero más

Ni un…………………que……………..

Պատմության տնային աշխատանք (10/18-22)

1. Ինչո՞ւ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։

IV դարի վերջում ազգապահպան խնդիր էր դարձել մայրենի լեզվով գիր ու գրականություն ունենալը։ Անհրաժեշտ էր գրավոր լեզուն պետության, եկեղեցու և ներկա ու ապագա սերունդների դաստիարակման ու կրթության համար։ Քանի որ չկար հայերեն եկեղեցական գրականություն, հնարավոր չէր ժողովրդին լայն խավերին ծանոթացնելու քրիստոնեական վարդապետությանը։ Հայերեն բանավոր թարգմանության համար նաև քիչ էին օտար լեզուներին տիրապետողներ։ Պարսկաստանը հունարենը դիտում էր որպես թշնամի երկրի լեզու և իր զավթողական քաղաքականության իրականացման ժամանակ արգելում էր դրա օգտագործումը։ Այդ ժամանակաշրջանում վտանգված էր հայ ժողովրդի պետականորեն երաշխավորված քաղաքական ու մշակութային կյանքը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու անկախ գոյությունը։

2. Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։

Մշակույթի պահպանման ու զարգացման համար մեծ նշանակություն ուներ Մեսրոպ Մաշտոցի հայերեն նշանագրերի գյուտը։ Դրան հաջորդեցին համաշխարհային գրական ու գիտական երկերի թարգմանությունը և հայ մատենագրության ու գիտության կարևոր արժեքների ստեղծումը։ Աստվածաշնչի թարգմանությանը հետևեցին համաշխարհային գիտության պատմագեղարվեստական երկերի թարգմանությունները։ Թարգմանիչների շնորհիվ հաղորդակից դարձան Արիստոտելի փիլիսոփայական երկերը, Դիոնիսիոս Թրակացու <<Քերականությունը>> և այլն։ Նաև պահպանվեցին Եվսեբիոս Կեսարացու <<Ժամանակագրությունը>>, Արիստիդեսի <<Զատագովությունը>>, Հերմես Եռամեծի <<Սահմանքը>>, որոնց բնագրերը կորել են։ V դարում վերելք ապրեց պատմագրությունը։ Այս ժամանակահատվածից են Ագաթանգեղոսի <<Պատմութիւն Հայոց>>-ը՝ նվիրված Սբ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի կյանքին ու գործունեությանը և քրիստոնեության տարածմանն ու ընդունմանը, Փավստոս Բուզանդի <<Պատմութիւն Հայոց>>-ը՝ քաղաքական և հոգևոր կյանքի թագավորական իշխանության հսմսր կարևոր սկզբնաղբյուր ու Մովսես Խորենացու <<Պատմութիւն Հայոց>>-ը՝ հայ դասական պատմագիտության հիմնասյունը։ Միջնադարում նաև զբաղվել են փիլիսոփայությամբ կամ իմաստասիրությամբ ճարտասան և մանկավարժ Պարույր Հայկազնը, իսկ V դարում Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը։ Տիեզերագիտության մեծ նվաճումներից էր տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը։

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։

Բագրատունյաց թագավորության, Կիլիկյան Հայաստանի, Զաքարյանների իշխանության ժամանակ կրթական համակարգը զարգացավ, ու հայտնվեցին նոր երևույթներ։ Քանի որ հասարակությանն անհրաժեշտ էին կրոնափիլիսոփայական և կիրառական գիտելիքներ ունեցող մարդիկ, կրթությանը նոր պահանջներ էին ներկայացնում արհեստը, առևտուրն ու ապրանքադրամական հարաբերությունները։ Անցյալից ժառանգվեց մի կարևոր բաղադրիչ՝ <<յոթ ազատ արվեստների>> համակարգը։ Կազմված էր Եռյակ ու Քառյակ ենթահամակարգերից։ Եռյակը ներառում էր քերականությունը, տրամաբանությունը, ճարտասանությունը, իսկ Քառյակը ներառում էր թվաբանությունը, երկրաչափությունը, երաժշտությունն ու աստղագիտությունը։ Դպրոցները լինում էին ծխական, վանական ու տաճարային տիպերի և հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ IXդ․ ձևավորվում են վարդապետարաններ։ Քաղաքներում հիմնադրվում էին աշխարհիկ դպրոցներ, որոնք եկեղեցու իրավասությունից դուրս էին։ Միջնադարում կրթական համակարգում լինում էին տարրական ու բարձրագույն տիպի դպրոցներ։

Գրականություն (10/18-24)

1. Կարդալ Աշոտ Բլեյանի  «Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը»,վերապատմիր բլոգում:

Աշոտ Բլեյանը խոսում է գրելու մասին և ինչպես է բլոգապատման միջոցով ինքնարտահայտվելու պատճառով բաց թողել ինչ-որ բաներ կամ մասնակցություն չի ունեցել կյանքի որոշ բնագավառներում, օրինակ՝ քաղաքական կյանքում։ Իրեն դրդում է անհատական պատասխանատվության զգացողությունը։ Բլեյանը խոսում է Սերժ Սարգսյանի 2014թ․ հրամանագրի մասին, որը Վահան Հարությունյանը պարգևատրում է Մարտական ծառայության մեդալով։ Դրանից հետո Հարությունյանի քրեական գործն այլևս քրեական չի եղել, սակայն Բլեյանն ասում է, որ իր համար երբեք քրեական չի եղել։ Իր կարծիքով արդեն ժամանակն է, որ նախագահն անդրադառնա Վանո Սիրադեղյանի արտաքսման հարցին։ Ցանկանում է, որ ազատ կարողանա վերադառնալ Հայաստան։ Նաև պատմում է, որ գրելն օգնում է ազատել ափսոսանքի ու մեղավորության զգացումից, որը զգում է երբ չի կարողանում մասնակցել կրթահամալիրի ինչ-որ հավաքի կամ միջոցառման։

2. Ինչպես ես հասկանում Վանո Սիրադեղյանի հետևյալ միտքը. «Վերջին շրջանում իմ մեջ գերակշռող զգացումը, վիրավորվածությունը չասեմ, գուցե հուսահատությունն է… Այս հոգնածությունը, սակայն, եթե ամեն ինչ հոգնածությանը վերագրենք, ես չեմ հասկանում: Ժողովուրդը ժամանակ առ ժամանակ պետք է սթափվի, ժամանակ առ ժամանակ հոգնած մարդը լվացվում է սառը ջրով, գլուխը պատին է տալիս: Մեր ժողովուրդը, երևում է ընդունակ չի ինքնազգաստացման համար գլուխը պատին խփել, կամ ԱՉՔԻ ՓԱՌԸ մաքրել…Ընդունակ չի և սա կործանարար վիճակ է, որը ներսից կկրծի ժողովրդին, մեր թվացյալ միասնությունը կկորցնի նույնիսկ այն վիճակը, երբ երկու մարդ, իրար վստահելով, խոսում էին…..»:

Իմ կարծիքով այս հատվածում Վանո Սիրադեղյանը նկատի ունի ինքնավերլուծության և ինքնաքննադատման հատկությունները, որոնք շատ կարևոր դեր են խաղում ցանկացած հասարակության մեջ և այդ հասարակության պետության ապագայի համար։ Ինչ-որ ժամանակ է գալիս, երբ բոլորը միասին պետք է սառը ջրից <<արթնանան>> այսպես ասած։ Ինձ թվում է դա կարող է լինել դեպքից հետո, որ հանրության ուշադրության կենտրոնում և կարողանում է մարդկանց արթնացնել ու ոտքի կանգնացնել։ Ի վերջո բոլոր սխալների, վախերի, կամ դժգոհությունները գլուխ են բարձրացնում և այդ ժամանակ ժողովուրդը պետք է կարողանա անկեղծ նայել խնդիրներին և վերլուծել դրանք, որպեսզի լուծվեն։ Առանց այդ կարողության դա տեղի չի ունենա երկրի համար։ Մտածելու և խնդիրներն իսկապես քննադատելու ունակությունը պարտադիր բան է, որ հասարակությունը շարունակի գործել։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Սիրադեղյանն ասում է դա կործանարար է։

Գործնական քերականություն (10/21/2021)

Վարժություն 1: Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ձայնավորի հնչյունափոխություն։

միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, վիպասան, շինարարություն, գիրանալ, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ, նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

Պատմության տնային աշխատանք (10/11-15)

1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։

Հայկական նոր պետականություն առաջացավ Կիլիկիայում Բագրատունյաց թագավորության անկումից հետո։ Կիլիկիայի տարածքը հին ժամանակներից ծանոթ էր հայերին։ Տիգրան Մեծը Ք․ա․ I դ․ նվաճեց Կիլիկիայի արևելյան շրջաններն ու միացրեց հայկական տերությանը։ X դ․ արդեն կար բավականին մեծ հայ բնակչություն։ Հայկական պետականության առաջացումից առաջ այստեղ արդեն ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր ու Հայոց եկեղեցու թեմեր։ XI դ․ կեսերից թյուրք-սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության պատճառով սկսվում է հայերի զանգվածային արտագաղթ Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք ու Կիլիկիա։


2․ Ներկայացրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները։

1132թ․ Լևոն I-ը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա ու Տարսոն քաղաքները, կարողանալով Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասցնել մինչև Միջերկրական ծով։ 1137թ․ գարնանը բյուզանդացիները մեծ զորքով հայտնվում են Դաշտային Կիլիկիայում, գրավելով Տարսոնը, Ադանա, Մսիսը և Անավարզան։ Լևոնը զորքով ամրանում է Վահկա բերդում։ Պաշտպանությունը վեց ամիս տևեց։ Վերջապես հանձնվելուց հետո Լևոնը, իր կինն ու նրանց երկու որդիներին՝ Ռուբենին ու Թորոսին շղթայակապ տանում են Կոստանդնուպոլիս։ Լևոն I-ը այնտեղ բանտում մահացավ։

Հիսուսի ուսուցումները․ ուսուցում ողորմության մասին


Վերլուծություն

Այս ուսուցումը խոսում է մարդու արարքների, ողորմության մասին և դրանք ցույց տալու մասին։ Գրված է, որ երբ ցանկանաս ողորմություն անել այնպես մի արա, որ մարդկանց ուշադրություն գրավես կամ փառաբանվես լավ արարքիդ համար։ Ինձ չի թվում, որ միշտ պարտադիր պետք է այդպես լինի։ Սակայն իմ կարծիքով այս ասածի մեջ ճշմարտություն կա, որովհետև շատ դեպքերում իսկապես լինում է, որ միայն արվում է ուղղակի ավելի լավ զգալու կամ քո մասին ուրիշների կարծիքը բարձրացնելու համար։ Եվ որոշները կարող է կասկածեն այդ մարդու իրական մտադրությունների և ազնվության վրա։ Նաև ասում է, որ երբ ողորմություն անես, թող ձախ ձեռքդ չիմանա, թե ինչ է անում աջը։ Այսինքն ողորմությունը թող լինի ավելի բնական ու սահուն բան քան ինչ-որ պատճառների համար մտածված կամ որոշված արարք։ Ի վերջո պետք է մարդը չանի դա, որովհետև ուզում է ուրիշների ցուցադրել, այլ անկեղծորեն բարություն անելու կամ օգնելու նպատակով։ Իմ հասկանալով իմաստն այն է, որ ավելի շատ մտածես այն մարդու կարծիքի և զգացմունքների մասին, որին ուղղված է արարքը, քան քո մասին բոլոր մյուսների կարծիքների։


Ուսուցում ողորմության մասին

Մատթեոս 6.1-4

6 1- Զգո՛ւյշ եղեք, Աստծու հանդեպ ձեր պարտավորությունները մարդկանց ներկայությամբ մի՛ կատարեք ի ցույց նրանց, որովհետև այդ դեպքում վարձատրություն չեք ստանա ձեր երկնավոր Հորից։
2Երբ ցանկանաս ողորմություն անել, փող ու թմբուկով մի՛ արա դա՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում՝ մարդկանցից փառավորվելու ակնկալությամբ։ Վստա՛հ եղեք. դա՛ է միայն նրանց վարձատրությունը։ 3Ընդհակառակը, երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը։ 4Այսպիսով քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես։

English Classwork (10/5/2021)

Page 22

A. Complete using the correct past perfect simple form of the verbs in brackets.

1. By the time I arrived, everyone had left!
2. Steve had already seen the film, so he didn’t come with us to the cinema.
3. Tina had not finished doing the housework by seven o’clock, so she called Andrea to tell her she would be late.
4. Had you just spoken to Billy when I rang?
5. The car broke down just after we had set off.
6. I didn’t eat anything at the party because I had already eaten at home.
7. Had you heard about the accident before you saw it on TV?

B. Choose the sentence (A or B) which means the same as the first sentence.

1. We’d had dinner when Wendy arrived.
A Wendy arrived and then we had dinner.
B We had dinner and then Wendy arrived.

2. I read the book after I’d seen the film.
A I saw the film and then I read the book.
B I read the book and then I saw the film.

3. By the time Dad came home, I’d gone to bed.
A I went to bed before Dad came home.
B I went to bed after Dad came home.

4. She didn’t go to bed until her mum had come home.
A She went to bed and then her mum came home.
B Her mum came home and then she went to bed.

5. Mr. Banks hadn’t arrived at the office by the time I got there.
A I arrived before Mr. Banks.
B Mr. Banks arrived before me.

6. They’d bought the plane tickets before they heard about the cheaper flight.
A They bought the plane tickets and later they heard about the cheaper flight.
B They heard about the cheaper flight and then they bought the plane tickets.

7. The girls had tidied the house when the visitors arrived.
A The visitors arrived and later the girls tidied the house.
B The girls tidied the house and then the visitors arrived.

C. Write sentences using the prompts. One of the verbs must be in the past perfect simple.

1. We had just heard the news when you rang.
2. I had already thought of that before you suggested it.
3. When I turned on the TV the program had already started.
4. She was hungry because she had not eaten anything all day.
5. By the time I left school I had decided to become a musician.

Page 23

D. Look at the pictures and complete the sentences. Use the correct form of the past perfect continuous.

1. She was tired because she had been running.
2. They were hot because they had been dancing.
3. The garden was flooded because it had been raining all night.
4. Did they crash because they had been driving too fast?
5. When I arrived, they had been waiting for over half an hour.
6. When I got there, they had not been waiting long.